Էրդողանը հայտարարել է, որ չի կարող հրաժարվել Ս-400 համակարգերից

Էրդողանը հայտարարել է, որ չի կարող հրաժարվել Ս-400 համակարգերից

Անկարան չի կարող հրաժարվել ռուսական զենիթահրթիռային Ս-400 համակարգերից, եթե նույնիսկ ԱՄՆ-ն վաճառի «Պատրիոտ» համակարգեր։ Այս մասին ТАСС-ի փոխանցման համաձայն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնից վերադարձի ժամանակ։ «Մենք ասացինք ԱՄՆ-ին, որ եթե նույնիսկ նրանք մեզ առաջարկեն հարմար պայմաններում «Պատրիոտ» համակարգեր, մենք կգնենք։ Սակայն կարծում եմ, որ բացարձակապես սխալ է առաջարկն այն մասին, որ հրաժարվենք Ս-400 համալիրներից։ Խոսք անգամ գնալ չի կարող գնալ այն մասին, որ մենք պետք է հրաժարվենք ռուսական սպառազինությունից հօգուտ ամերիկյանի»,- NTV-ի փոխանցմամբ ասել է Թուրքիայի նախագահը, հավելելով, որ նման հարցերը խախտում են Թուրքիայի սուվերեն իրավունքները։