«Իրական Հայաստանը», կներեք, շատ այլանդակ տեսք ունի
Նիկոլ Փաշինյան, Թուրքիային ու Ադրբեջանին մեր անվտանգության երաշխավոր սարքելը փաթեթավորել եք «իրական Հայաստան» անիրատեսական տերմինի ներքո: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Աշխարհում մեկ պետություն կա, որ մեր ազգին ցեղասպանել է՝ Թուրքիան է, աշխարհում մեկ պետություն կա, որ բազմաթիվ անգամներ հարձակվել է Արցախի ու Հայաստանի վրա՝ Ադրբեջանն է։Հայ ժողովրդին գոյաբանական սպառնալիք դեռևս շարունակում են ներկայացնել այս երկու պետությունները։ Ձեր «իրական Հայաստանը», կներեք, շատ այլանդակ տեսք ունի»,- ասել է նա:
Կարծիքներ