Անօրինական հսկիչներ են հայտնվել ավտոբուսներում

Քաղաքային իշխանություններն ընտրել են նոր ռազմավարություն` բոյկոտի դեմն առնելու համար։ Այսօր մայրաքաղաքի ավտոբուսներում հայտնվել են մարդիկ` երկու-երեք հոգով, որոնք մարդկանց ստիպել են վճարել ուղեվարձը։ Երբ քաղաքացիներն ընդդիմացել են` չցանկանալով վճարել, այդ մարդկանց եւ ուղեւորների միջեւ վեճ է բռնկվել։
Վերջիններս ներկայացել են որպես Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման բաժնի աշխատակիցներ։ Միջադեպը ֆիքսել են «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները։ Նրանք ահազանգում են, որ քաղաքապետարանը և տվյալ կառույցն իրավունք չունեն նման գործողություններ իրականացնելու։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ