Իրենց հայրենիքում ապրելու՝ Աղավնոյի երեխաների երազները հանգան մայրամուտի վերջին շողերի նման...

Իրենց հայրենիքում ապրելու՝ Աղավնոյի երեխաների երազները հանգան մայրամուտի վերջին շողերի նման...

Օգոստոսի 6-ին Աղավնոյի երեխաները հավաքվել էին իրար հրաժեշտ տալու։ Օգոստոսի 6: 1945 թվականի օգոստոսի 6-ին առաջին ատոմային ռումբը ԱՄՆ-ի կողմից գցվել է Հիրոսիմայի վրա, զոհվել է 140 հազար մարդ, և ավերվել քաղաքի զգալի մասը։ Աննկարագրելի ողբերգություն: Իսկ նկարագրելի՞ է, արդյոք, Աղավնո գյուղի երեխաների ողբերգությունը: Թող ներեն իմ կողմից հարգված  ճապոնացիները, բայց Աղավնոյի ողբերգությունն ավելին է, քան ատոմային ռումբի պայթյունը և 140 հազար զոհը: Մահվան է դատապարտվել մի ամբողջ ժողովուրդ: 

Դա ոչ միայն ու ոչ այնքան այդ երեխաների, որքան ողջ հայության ողբերգությունն է: Ապացուցվեց, որ ցեղասպանությունը, էթնիկ զտումը, անպաշտպան ժողովուրդների մշակութային ժառանգության ոչնչացումը կամ սեփականացումն օրինական են, «միջազգային հանրության» կողմից ողջունվող: ՄԱԿ-ի նման կառույցներն իմպոտենտ փող լվացողներ են: 

Իսկ ինչի՞ համար է փողն այն հային, ով պատրաստ է հրաժարվել իր ազգային արժանապատվությունից, իր ինքնիշխանությունից (ինչը համարժեք է իմպոտենտությանը)՝ հանուն էլ ավելի շատ փող աշխատելու:

Հ.Գ. Եթե այս տողերը գրվեին թղթի վրա և «քիմիական» մատիտով, այն ընթեռնել հնարավոր չէր լինի․․․ Վստահաբար՝ Աղավնոյի երեխաները փայլուն ապագա կունենան, բայց ոչ իրենց պատմական հայրեիքում:

 Գագիկ Վարդանյան