Թրամփը «վերջնագիր է ներկայացրել» Մոսկվային և Կիևին

Թրամփը «վերջնագիր է ներկայացրել» Մոսկվային և Կիևին

Թրամփը «վերջնագիր է ներկայացրել» Ուկրաինային և Ռուսաստանին. պահանջն է այս է՝ նրանք պետք է սկսեն ուղիղ բանակցություններ, «հակառակ դեպքում ԱՄՆ-ն կհեռանա գործընթացից»։

Այս մասին Breitbart News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիֆ Ուիտկոֆը։ 

Հարցազրույցը ձայնագրվել է հինգշաբթի օրը (այսինքն՝ նախքան Զելենսկու և եվրոպացիների կողմից 30-օրյա հրադադարի կոչ անելը և մայիսի 15-ին Ստամբուլում բանակցություններ անցկացնելու որոշումը կայացնելը):

Ուիտկոֆի խոսքով, նախ անհրաժեշտ է հրադադար, իսկ հետո կարելի է լուծել ավելի դժվար հարցեր։ «Տեղի է ունենում հրադադար, բոլորը դադարեցնում են բռնությունը, և մենք մի փոքր ժամանակ ենք անցկացնում միասին՝ համոզվելու համար, որ կարող ենք լուծել հիմքում ընկած խնդիրները», - ասել է Թրամփի բանագնացը:

Նա նշել է, որ հարցը վերաբերում է հինգ վիճելի շրջաններին, Զապորոժիեի ատոմակայանին և թե «ինչպես կարող են ուկրաինացիները օգտագործել Դնեպր գետը և դուրս գալ Սև ծով»։

Սակայն «հիմնական խոչընդոտները կապված են հինգ տարածաշրջանների հետ»։ Հատուկ ներկայացուցչի խոսքով՝ Միացյալ Նահանգները Կիևին և Մոսկվային տարածքային զիջումներ է առաջարկում։

«Մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես ենք գնահատելու՝ որտեղ է առաջնագիծը, որտեղ են զորքերը և վարչական գծերը… 

Մենք խոսում ենք այն մասին, թե ինչն է ընդունելի Ռուսաստանի համար (զիջումների առումով) այս տարածքներից մի քանիսում: Դուք պատրա՞ստ եք նահանջել որոշակի վարչական սահմաններից այն կողմ: Նույնն է նաև ուկրաինացիների հետ», - ասել է Ուիտկոֆը: