Դավիթ Սանասարյանը չվերականգնվեց պաշտոնում․ դատարանը մերժեց միջնորդությունը

Դավիթ Սանասարյանը չվերականգնվեց պաշտոնում․ դատարանը մերժեց միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվում է ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած (լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով դատական նիստը։

Նիստին պաշտպանական կողմը միջնորդեց, որպես վկա դատակոչել Արմեն դավթյանին, Զարուհի Մեջլումյանին, Աշոտ Վանյանին, Լուսինե Մարտիրոսյանին, որոնք նախաքննության  ընթացքում հարցաքննվել են։ Նրանք նշեցին, որ այս  չորս վկանե դատակոչված չեն եւ նրանց ցուցմունքները էական նշանակություն ունեն եւ կարեւոր։

Պաշտպանական կողմը չառաջարկեց միջնորդության դեմ, մեղադրողը՝ նույնպես։

Դատարանն որոշեց միջնորդությունը բավարարել՝ նշելով, որ նրանք դատարան կհրավիրվեն։

Մյուս միջնորդությամբ դատարանը խնդրեց վերացնել կիրառված հարկադրանքի միջոցը՝ պաշտոնը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ։

«Վերացնել պաշտոնավարումը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ հարկադրանքի միջոցը։ Զուտ վերացական դատողություններով պաշտոնը կասեցվել է, որոշակի հանգամանքներ են փոխվել, որից ելնելով այդ հարկադրանքի միջոցն իրեն սպառել է։ Այդ որոշման մեջ նշվել է, որ նրա դեմ վկայող անձինք հանդիսանում են նրա ենթակա ծառայող անձինք, կգործադրի ազդեցություն։ Այսօրվա դրությամբ երեք այդ անձինք ՊՎԾ-ի հետ առնչություն չունեն։ Այդ վկաները այսօրվա դրությամբ ՊՎԾ աշխատակից չեն համարվում»։ 

Մեղադրողը կողմն առարկեց։ Դատարանը տեղում խորհրդակցելով՝ որոշեց միջնորդությունը մերժեց։