Oտարերկրյա անվտանգության մարմինները այսուհետ ՀՀ-ում կարող են զենք կրել, եթե այցը պաշտոնական է

Oտարերկրյա անվտանգության մարմինները այսուհետ ՀՀ-ում կարող են զենք կրել, եթե այցը պաշտոնական է

Այսօր՝ հունիսի 1-ին, մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, հիշեցնենք, մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն: Նիստի օրակարգում ընդգրկված է 68 հարց, 65-ը՝ չզեկուցվող։  

Քիչ առաջ ընդունված որոշման համաձայն՝ այսուհետ պաշտոնական այցով ՀՀ ժամանած անձանց անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով ուղեկցելու ընթացքում օտարերկրյա անվտանգության մարմինները և ներկայացուցիչները կարող են զենք ներկրել, արտահանել, կրել։ ՊՊԾ-ն ներկրվող զենքերի քանակի, տեսակների, համարների և տրամաչափի հետ կապված անհամաձայնության դեպքում այդ մասին անհապաղ կարող է տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, որն էլ իր հերթին անմիջապես պիտի հայտնի այցելող կողմին: