Նախկին նախագահի դատավճիռը հրապարակվել է

Նախկին նախագահի դատավճիռը հրապարակվել է

Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի հանդեպ հարուցված քրեական գործերից առաջինի առնչությամբ դատավճիռը հրապարակվել է։ Նշենք, որ նրա հանդեպ կա հարուցված մի քանի քրեական գործ՝ սպանության հետ կապ ունենալու, կոռուպցիոն գործարքներում թաթախված լինելու եւ այլ հանցադրվագներով։

Նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ Օմար ալ-Բաշիրը իշխանության ղեկին էր արդեն երեսուն տարի եւ միայն պետական հեղաշրջումից հետո նա հեռացավ իշխանությունից եւ իշխանությունը կորցնելուց հետո էլ ձերբակալվեց։