Ի գիտություն օխլոսի և Նիկոլի «կոլխոզի»

Ի գիտություն օխլոսի և Նիկոլի «կոլխոզի»

Դեկտեմբերի 19-ին իշխանության կազմակերպած «սգո երթը» նախ ուղիղ հարված էր նիկոլականների այն համոզմունքին, թե առաջիկայում իրենց ձեռքով կազմակերպվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենք դարձյալ ջախջախիչ հաղթանակ են տանելու։ Այդ մասին դեռ երեկ մեծախոսում էին իշխանական պատգամավորները և հատկապես -ուհիները, իշխանության մարզային տեղապահները, սորոսի դրածոները։ Իրականանում է այն պնդումը, որ առաջիկա ամիսներին կազմակերպվող որևէ հանրային միջոցառման Նիկոլի անմիջական մասնակցությունը միշտ լինելու է հարցականի տակ, որովհետև ինքն է միշտ լինելու հարվածի տակ։ Զրահատեխնիկայով, հարյուրավոր թիկնապահներով, պաշտպանիչ անձրևանոցներով ու պայուսակներով մարդկանց մեջ չես կարող դուրս գալ որպես «ժողովրդի ծոցից» ելած իջևանցի հասարակ տղա․ քեզ ամենուր կուղեկցի հասկանալի վախն ու սարսափը։ Իսկ դա ժողովուրդն զգում է հեռվից՝ ամբոխային բնազդով։ Եվ ժողովուրդը քեզ պարզապես չի հարգի։ Այնպես որ՝ ապագայում անվախ-համարձակ հանրահավաք անող Նիկոլի մասին թող օխլոսը և, մանավանդ, նրա «կոլխոզը» մոռանան։ Իսկ առանց Նիկոլի իրենք ոչինչ են, բառի սովորական իմաստով՝ ոչնչություն։

Դեկտեմբերի 19-ի «սգո երթը» ոչնչացրեց ևս մեկ միֆ՝ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու Նիկոլի «սրբազան» վճռականությունը։ Սգո երթը, որ իր ողբերգական բնույթով ավելի ոգեղեն մի բան պիտի լիներ, հետևաբար՝ զերծ զանազան քաղաքական շահախնդրություններից և  «կազմակերպչական» միջամտություններից, ապացուցեց, որ այդ օրը նիկոլազանգվածը հավաքվել էր ամենևին էլ ոչ կամավորության սկզբունքով։ Գործի էին դրվել մասնակիցներին սգո «տեղամաս» բերելու բոլոր հին և փորձված մեթոդները՝ ահաբեկում, շանտաժ, «գազել» ևն։  Մամուլը առատ տեղեկություններ ունի իշխանության կողմից վարչական լծակների աննախադեպ գործադրման մասին, բազմաթիվ  հրապարակումներ կան նույնիսկ ստույգ թվերի մատնանշումով՝ այսքա՛ն ոստիկան, այսքա՛ն աած-ական, այսքա՛ն պն-ական, այսքա՛ն համայնքային աշխատող, այսքա՛ն նախարարությունների «ներկայացուցիչներ»։ Եվ նույնիսկ ուժերի այդ գերլարման պայմաններում երթը ամենևին տպավորիչ չէր, այլ այնքան դժգույն, որ Դանիել Իրազեկիչի հռչակավոր դրոնն էլ օդ չէր բարձրացել․ կարող էին շատ ամոթալի պատկերներ ստացվել՝ շատ խայտառակ մանրամասներով։

Եվ այսպես, Ն․ Փաշինյանի իշխանությունը իրականության զգացումը կորցրել է այնքան, որ այլևս չի տարբերում՝ ի՛նչն է իր համար օգտակար, ի՛նչը՝ վնասակար։ Նա շարունակում է սխալներ թույլ տալ նաև բարոյական ճակատում։ Նա վախեցած է։ 

Իսկ վախեցածները հայրենիք և արժանապատվություն չեն փրկում։ 

Շատ-շատ՝ նրանք կարող են փրկել իրենց աթոռապաշտ հետույքները։