Երեխաների մոտ կորոնավիրուսը կարող է առաջացնել հավելյալ բարդություններ․ գիտնականներ

Երեխաների մոտ կորոնավիրուսը կարող է առաջացնել հավելյալ բարդություններ․ գիտնականներ

Կորոնավիրուսով հիվանդացած երեխաների մոտ հնարավոր են առաջանալ հավելյալ բարդություններ, ինչպիսիք են կենտրոնական եւ պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարումը։ Այս մասին հայտարարել են Գրեյթ-Օրմոնդ-սթրիտի մասնագետները, ամփոփելով իրականացրած հետազոտության արդյունքները։ Կորոնավիրուսով վարակված եւ հոսպիտալացված երեխաների առողջական վիճակի մասին տվյալները վերլուծելով, մասնագետները եկել են այն եզրակացության, որ շատ երեխաների մոտ առկա են ախտանշաններ, որոնք վկայում են մուլտիբորբոքումային ախտանիշի առկայության մասին։ Medical Xpress-ի փոխանցմամբ, փոքրիկ պացիենտների մոտ կարող են դիտվել մի շարք նյարդապաթոլոգիկ փոփոխություններ, որոնք կարող են ունենալ ծանրության տարբեր աստիճաններ։ Բացի այդ, երեխաների մոտ առկա կարող է լինել նաեւ մկանային թուլություն, գլխացավ, նույնիսկ՝ էնցեֆալտոպատիա։