Գիտնականները հայտնաբերել են մայա ժողովրդին պատկանող հնագույն կառույց

Գիտնականները հայտնաբերել են մայա ժողովրդին պատկանող հնագույն կառույց

Հնագետները Մեքսիկայում հայտնաբերել են մայա ժողովրդին պատկանող, մինչ այժմ անհայտ, հնագույն կառույց, օգտագործելով լազերային ճառագայթների օգնությամբ հեռահար օդային զոնդավորման տեխնոլոգիան, որը թույլ է տալիս մակերեւույթի տակ գտնվող օբյեկտների մասին ստանալ հստակ տեղեկություններ։ Այս մասին հայտնում է Nature պարբերականը։

Ըստ հաղորդման, Տաբասկո համայնքում, որը գտնվում է մեքսիկա-գվատեմալյան սահմանի մոտ, հայտնաբերվել է հսկայական մի հուշարձան, որը թվագրվում է մեր թվարկությունից առաջ 1000-800 թթ։ Այն իրենից ներկայացնում է արհեստական հարթակ, որն ունի 1413 մետր երկարություն, ձգված հյուսիսից հարավ եւ 399 մետր լայնություն՝ արեւելքից արեւմուտք ձգվածությամբ։ Հարթակի բարձրությունը 10-15 մետր է։ Հարթակից ինը լայն ճանապարհներ են սկիզբ առնում։ Այն իրենից կարծես թե թռիչքահարթակ է ներկայացնում։ Հայտնագործությունը մայաների քաղաքակրթության ուսումնասիրության համար ունի բացառիկ նշանակություն եւ կարող է նորովի մեկնաբանման առիթ դառնալ մայա ժողովրդի պատմության եւ թողած մշակութային ժառանգության համար։