Ադրբեջանը թաքցնու՞մ է, որ դիրք է կորցրել

Ադրբեջանը թաքցնու՞մ է, որ դիրք է կորցրել

Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյախլին հայտարարել է, որ նախօրեին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետեւանքով Ադրբեջանը տարածքային կորուստներ չի կրել։ Սա, ինչ խոսք, հետաքրքիր հայտարարություն է, քանի որ,  ըստ մեր աղբյուրների եւ համացանցում շրջանառվող լուրերի, ադրբեջանական կողմը ունեցել է դիրքային կորուստ, եւ այստեղ առաջանում է հարց, թե եթե հայկական կողմը վերահսկողություն է հաստատել ադրբեջանական դիրքի հանդեպ, Բաքուն ինչու է թաքցնում իր դիրքային կորուստը։