Մոտ ապագայում սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը պատրաստ կլինի․ Դմիտրի Պեսկով

Մոտ ապագայում սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը պատրաստ կլինի․ Դմիտրի Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, թե ինչու են արագացված ընթացակարգերով առաջ ընթանում սահմանադրական փոփոխությունները Ռուսաստանում։ «Նախագահը հայտարարել է նախաձեռնության մասին։ Բոլոր նախաձեռնությունները, որոնք հայտարարվում են երկրի ղեկավարի կողմից, ընկալվում են մեծ ուշադրությամբ եւ դրանց կատարումը կամ քննարկումը մշտապես դիտվում է որպես առաջնահերթություն։ Սա այն իրականությունն է, որ գոյություն ունի եւ լիովին հասկանալի ու պարզ իրականություն»,- ասել է Պեսկովը։

Նա նաեւ ասել է, որ արդեն մոտ ապագայում փաստաթուղթը պատրաստ կլինի եւ կդրվի քննարկման։ Թեեւ նա ժամկետներ չի նշել, ասելով, որ կոնկրետ ժամկետներ չկան սահմանված, սակայն եւ ակնարկել է, որ այն չի ձգձգվի։