Ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի 2 աշխատակից

Ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի 2 աշխատակից

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, որոնցից 2-ը Շիրակի մարզպետարանի աշխատակիցներ են։ Վերջիններս ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով:

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալված անձանցից մեկը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության, հողաշինության եվ ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է և մեկ գլխավոր մասնագետ: