Դատախազը չլսեց իր դասախոսներին, գործ չհարուցեց, հունվարին Շուռնուխը հանձնվեց. Ղազինյան

Դատախազը չլսեց իր դասախոսներին, գործ չհարուցեց, հունվարին Շուռնուխը հանձնվեց. Ղազինյան

Եթե դատախազությունը լսեր իրավաբան-գիտնականների հորդորը և հաղորդման հիման վրա հարուցեր պետական դավաճանության հիմքով քրեական գործ և ձերբակալեր Նիկոլ Փաշինյանին, այսօր Շուռնուխը հանձնված չէր լինի։ Այս մասին քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։ Հիշեցնենք, որ ընդդիմության երթը նախ կանգնեց ԱԳՆ-ի, ապա գլխավոր դատախազության շենքի մոտ։

«Դատախազը, չլսելով իր դասախոսներին, նրանց ցուցումին չհետևելով, այդ նույն հաղորդումն ուղարկեց կցելու ըստ էության այդ հաղորդման հետ որևէ առնչություն չունեցող քրեական գործին։ Հունվարին արդեն հանձնվեց Շուռնուխը»,- նշեց Ղազինյանը։

Ղազինյանի խոսքով՝ դատախազությունը զլանում է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները, հեռացել է իրավունքից, տեղափոխվել է քաղաքական հարթություն և այս դատախազության համակարգում քրեական գործերը հարուցվում և կարճվում են բացառապես այսօրվա իշխանության քաղաքական նպատակահարմարությամբ։