ՀՀ բոլոր մարզերում առանձնացվել են դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում կվերածվեն հոսպիտալների. նախարար

ՀՀ բոլոր մարզերում առանձնացվել են դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում կվերածվեն հոսպիտալների. նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ Մարզահամերգային համալիրում մահճակալների տեղադրմանը:

«Ուզում եմ տեղեկացնել, որ մահճակալներ նախատեսվում են ոչ միայն Համալիրում, այլև ՀՀ բոլոր մարզերում առանձնացվել են դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում կվերածվեն հոսպիտալների միջին ծանրության, միգուցե նաև ծանր պացիենտների համար: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Եվ դրա մեջ որևէ տարօրինակ բան չկա, տարօրինակ կլիներ, եթե էդպիսի սցենարներ չքննարկվեին: Քննարկվում են շատ ավելի վատ սցենարներ նաև, ինչպես շատ երկրներում, երբ որ հնարավոր է ընդհանրպես հիվանդանոցներում, այդ թվում՝ մարզադահլիճներում տեղ չլինի պացիենտներին բուժելու համար»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, եթե այդպիսի իրավիճակ, ամեն դեպքում, զարգանա, մենք պետք է պատրաստ լինենք դրան, ինչպես ցանկացած արհավիրքի դպքում՝ պատերազմի, երկրաշարժի, ջրհեղեղի և արտակարգ այլ իրավիճակների դեպքում…

«Համաճարակը ոչնչով չի տարբերվում իմ նշած մյուս մասսայական զանգվածային արհավիրքներից»,-ասաց նախարարը: