Կանադացի հոքեյիստը կյանքը Ռուսաստանում համեմատել է բանտարկության հետ

Կանադացի հոքեյիստը կյանքը Ռուսաստանում համեմատել է բանտարկության հետ

Ռուսական «Մետալուրգ» հոքեյի թիմի նախկին դարպասապահ Ջեյմի Մակլելանը 6 Degrees with Mike McKenna պոդքաստում հիշել է Ռուսաստանում անցկացրած իր տարիների մասին։

Նա պատմել է, թե ինչպես է 2007 թվականին համաձայնվել տեղափոխվել «Մետալուրգ»։ Մարզիկն ասել է, որ կարողացել է դիմանալ ընդամենը վեց շաբաթ։ Նա նույնիսկ մտավախություն է ունեցել, որ իրեն չեն վճարի, քանի որ նման պատմություններ լսել է։ Նշենք, որ Ռուսաստանից վերադարձից հետո նա հայտարարել է իր մասնագիտական կարիերայի ավարտի մասին։