Ռազմիկ Պետրոսյանը կնշանակվի մարզպետ

Ռազմիկ Պետրոսյանը կնշանակվի մարզպետ

Արագածոտնի մարզպետ է նշանակվելու «Ազատամարտիկների դաշինք» միության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Պետրոսյանը։

Նա ասաց, որ իրեն գործադիրից նման առաջարկ է եղել եւ ինքն էլ համաձայնություն է տվել։

Մեր հարցին, թե իրեն մարզպետ նշանակելու համա՞ր է Դավիթ Գևորգյանն այդ պաշտոնից ազատվելու համար հրաժարականի դիմում ներկայացրել՝ ասաց, որ ոչ, հավանաբար՝ այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով,ապա հավելեց, որ իրենք Գևորգյանի հետ շատ լավ աշխատել են։

Նշենք, որ այսօր «Հրապարակ»-ը գրել էր, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։