Վագրը սպանել է ֆերմերին, սակայն խուսափել է որսորդի գնդակից՝ եզակի լինելու պատճառով

Վագրը սպանել է ֆերմերին, սակայն խուսափել է որսորդի գնդակից՝ եզակի լինելու պատճառով

Ինդոնզեական Սումատրա կղզում վագրը սպանել է ֆերմերին ու վնասվածքներ հասցրել տուրիստներին։ Սակայն նրան չեն որսացել, քանի որ եղել է եզակի տեսակի։ Այս մասին հայտնում է Asia One-ը։ Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը։ 57-ամյա ֆերմերը ծառեր է կտրել իր սուրճի պլանտացիայում, երբ նրա վրա հարձակվել է վագրը։ Նա փորձել է դիմադրել, սակայն ծանր վնասվածքներ է ստացել ու մահացել։ Հաջորդ օրն արդեն վագրը հարձակվել է այդ տարածք ժամանած տուրիստների վրա։ Եղել են լուրջ վնասվածք ստացածներ, որոնք հոսպիտալացվել են; Իշխանությունները սակայն, որոշել են ոչ մի քայլ չձեռնարկել ընդդեմ վագրի, քանի որ այն համարվում է եզակի տեսակի՝ սումատրյան վագր, որից կղզում միայն 15 առանձնյակ կա, իսկ ողջ աշխարհում՝ 400-500։