«Գահերի խաղը» վերադառնում է․ կթողարկվի լիամետրաժ ֆիլմ

«Գահերի խաղը» վերադառնում է․ կթողարկվի լիամետրաժ ֆիլմ

Warner Bros ընկերությունը տեղեկացրել է, որ «Գահերի խաղը» կուլտային սերիալի երկրպագուների համար լավ անակնկալ է պատրաստել։ Նախատեսվում է միլիոնավոր մարդկանց կողմից սիրված սերիալը դարձնել լիամետրաժ կինոնկար՝ մեծ էկրանի համար։ Համաձայն The Hollywood Reporter պարբերականի, ընկերությունը արդեն սկսել է նախագծի մշակումը։ Մանրամասները պահվում են գաղտնի։

Սակայն մամուլին հայտնի է դարձել, որ Warner Bros-ում արդեն տեւական ժամանակ է «եփվել է» «Գահերի խաղը» սերիալի մոտիվներով կինոնկարի նկարահանման գաղափարը։ Նշենք, որ «Գահերի խաղը» 59 «Էմմի» մրցանակի է արժանացել եւ պատահական չէ, որ Warner Bros-ում նորից որոշել են վերադառնալ կուլտային սերիալին։