Բահչելին Փաշինյանի կողքին է

Բահչելին Փաշինյանի կողքին է

Հայաստանը ահաբեկչական պետություն է և խաղալիք արտաքին ուժերի ձեռքում։

Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաք Անկարայում խորհրդարանական խմբակցության նիստին հայտարարել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին, հաղորդում է թուրքական «ԱՆԱԴՈԼՈՒ» լրատվական գործակալությունը։

Բահչելին նաև անդրադարձել է այն հայտարարությանը, որով ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը կոչ էր արել իմքայլական Նիկոլ Փաշինյանին թողնել վարչապետի աթոռը։ 

Հիշեցնենք, որ ԳՇ այս հայտարարությունը Փաշինյանը, ԹՀ Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ԹՀ նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, ԹՀ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվանել էին «ռազմական հեղաշրջման փորձ»։

Իսկ ահա, «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևի առաջնորդ Բահչելին հույս է հայտնել, որ Հայաստանը «չի գնա ռազմական հեղաշրջումների ճանապարհով»։