Շվեդիայում կոշտ են արձագանքել Մակրոնի խոսքերին

Եթե որև երկիրը բանակ է ուղարկում աշխարհի ցանկացած կետ, դա ՆԱՏՕ-ի ընդհանուր որոշում չէ:
Ինչպես գրում է շվեդական մամուլը, այս մասին ասել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը՝ խոսելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարի մասին։ Նրա խոսքով, այժմ ճիշտ ժամանակը չէ շվեդական զորքեր մտցնել Ուկրաինա։
Վարչապետն ասել է, որ Մակրոնը կարող է քննարկել ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու հարցը:
«Եթե որևէ երկիր ցանկանում է զորքեր ուղարկել աշխարհի մեկ այլ տարածաշրջան, դա չի ազդում ՆԱՏՕ-ի վրա: Ֆրանսիայի ավանդույթները Շվեդիայի ավանդույթները չեն»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ փետրվարի 26-ին Ուկրաինայի գրեթե 20 դաշնակից երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, որն անցկացվել է Փարիզում, Մակրոնը նշել էր, որ ներկա փուլում ցամաքային զորքեր ուղարկելու շուրջ կոնսենսուս չկա։
«Սակայն ոչինչ չի բացառվում»,- հավելել է Մակրոնը։ Նա հայտարարել է, որ «մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը չհաղթի»։
Կարծիքներ