Ուկրաինացի զինվորականները հասել են Դնեպրի ձախ ափ և դրոշ բարձրացրել

Ուկրաինացի զինվորականները հասել են Դնեպրի ձախ ափ և դրոշ բարձրացրել

Ուկրաինացի զինծառայողները դրոշ են բարձրացրել Դնեպրի ձախ ափին։ Տեսանյութը հրապարակվել է Ուկրաինայի օդային հետախուզության ստորաբաժանումների կողմից։

Հատուկ նշանակության ջոկատի զինվորները պնդում են, որ այժմ Ուկրաինայի զինված ուժերը ցատկահարթակ են բացում Խերսոնի շրջանի Ռուսաստանի կողմից օկուպшցված հատվածի հետագա ազատագրման համար։

«Ուկրաինայի առաջին դրոշը Դնեպրի ձախ ափին: Այս դրոշը բարձրացրել են հատուկ ստորшբաժանման մшրտիկները։ Այժմ մենք ցատկահարթակ ենք բացում Խերսոնի շրջանի ձախ ափի ապաօկուպացման համար։ Գործողությունը հաջողությամբ ավարտվեց՝ այս ամենը շնորհիվ տղաների ճշգրիտ համակարգման և հարձակողական հմտությունների»,- ասվում է տեսանյութի մեջ։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 3-ին, ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Յարոսլավ Յանուշևիչին, հայտնել էին, որ Դնեպր գետի օկուպшցված ձախ ափի բնակիչներին դեկտեմբերի 3-5-ը թույլ են տվել տшրհшնել։«Դեկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ մարդասիրական միջոցառումները կշարունակվեն Ուկրաինայի քաղաքացիների տшրհшնման համար, ովքեր այժմ գտնվում են Դնեպր գետի ձախ ափի գյուղերում և չեն հասցրել լքել ժամանակավոր օկուպшցված տարածքը։» ,- ասված է Յանուշևիչի հայտարարության մեջ: