Խուլիգանները համոզված են, որ իրենք չեն պատժվելու.Աղասի Ենոքյան

Խուլիգանները համոզված են, որ իրենք չեն պատժվելու.Աղասի Ենոքյան

«Քաղաքականության տեսանկյունից կարող եմ ասել, որ այս ամեն ինչը բնական է, որովհետև իշխանությունները ամենասկզբից որդեգրել են լրատվամիջոցի հանդեպ խտրական վերաբերմունք, որդեգրել են իրենց ոչ հաճելի լրատվամիջոցներին լռեցնելու քաղաքականություն։ «Հայելի» ակումբի վրա հարձակումը միայն «Հայելի» ակումբի վերաբերյալ չէր, սրանով փորձ է արվել լռեցնել իշխանությանը ոչ հաճո լրատվամիջոցներին՝ ցույց տալով, թե իրենք ինչեր կարող են անել։ Այն փաստը, որ դեպքից հետո ոչ թե թաքնվում են,այլ երկու օր հետո մամուլի ասուլիսով են հանդես գալիս, ցույց է տալիս, որ սա հստակ քաղաքականություն է մամուլի ազատության դեմ, ավելին՝ այդ խուլիգանները համոզված են, որ իրենք չեն պատժվելու։ Իշխանական հստակ պատվեր կա, որ այս գործը պետք է ձգձգել, որից հետո այս ամեն ինչը կմոռացվի, կանցնի կգնա»,- անդրադառնալով հոկտեմբերի 5-ին «Հայելի» ակումբի վրա գործած հարձակմանը՝ նշեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։