Բելառուսում հայտարարել են սահմանային բարդ իրավիճակի մասին

Բելառուսի իշխանությունները հայտարարել են, որ իրավիճակը սահմանի արեւմտյան հատվածում շարունակում է մնալ բարդ։ Պատճառը Եվրամիության անդամ երկրների ռազմականացումն է։ Այս մասին հայտարարել է այդ երկրի սահմանապահ պետական ծառայության ղեկավար Կոնստանտին Մոլոստովը։
Բելառուսցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է նաեւ, որ Մինսկը շարունակում է հետեւել իր սահմաններին մոտ ռազմական ներկայության ավելացմանը։ Զուգահեռաբար նա ասել է, որ բելառուսցի սահմանապահների, ինչպես նաեւ ուկրաինացի եւ եվրոպացի սահմանապահների միջեւ գործակցությունը ներկայումս բացարձակապես բացակայում է։
Կարծիքներ