Լեոյի համար բարդ կլինի մնալ «Բարսելոնայում»․ Խորխե Մեսսի

Լեոյի համար բարդ կլինի մնալ «Բարսելոնայում»․ Խորխե Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին Կատալոնիա ժամանելուն պես զրուցել է լրագրողների հետ։ «Լեոյի համար բարդ կլինի «Բարսելոնայում» մնալ»,- ասել է նա, ըստ El Chiringuito TV-ի հրապարակած թվիթերյան տեսանյութի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խորխե Մեսսին ժամանել է Բարսելոնա՝ «Բարսելոնայի» ղեկավար Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ հանդիպելու համար։

Հիշեցնենք, որ Մեսսին արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում պատրաստվել նոր սեզոնին «Բարսայի» կազմում եւ մտադիր է հեռանալ ակումբից։ Ամենայն հավանականությամբ նա կտեղափոխվի անգլիական «Մանչեսթեր սիթի»։