Նախագահը չի վախենում դատվելուց, պնդում է՝ ճիշտ է եղել

Նախագահը չի վախենում դատվելուց, պնդում է՝ ճիշտ է եղել

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հերքել է ապստամբության վերաբերյալ մեղադրանքները և հայտարարել, որ ռազմական դրություն մտցնելը ճիշտ որոշում է եղել:

Նրա կարծիքով՝ ռազմական դրության ժամանակ խորհրդարան զորք ուղարկելը չի ​​կարող հավասարվել ապստամբության։
Յուն Սոյ Յոլը պնդում է, որ օգտագործել է նախագահական լիազորությունները՝ ռազմական դրություն հայտարարելու համար, որպեսզի «պաշտպանի ազգին և կառավարության գործերը կարգավորի»:

Նրա խոսքով, հենց ընդդիմությունն է կաթվածահար արել կառավարության բնականոն գործունեությունը:
Հարավային Կորեայի նախագահն իր քայլն անվանել է «լավ հաշվարկված քաղաքական որոշում» և մերժել է հրաժարական տալու կոչերը։

Հավելենք, որ իշխող կուսակցության առաջնորդը կոչ է արել քվեարկել նախագահի իմփիչմենթի օգտին, թեև նախկինում դեմ էր արտահայտվել։

Հարավային Կորեայի խորհրդարանը նաև աջակցել է առաջին տիկին Կիմ Գոն Հիի նկատմամբ հատուկ հետաքննություն անցկացնելու օրինագծին՝ արժեթղթերի խարդախության կասկածանքով։

Ավելի վաղ, իշխող ընդդիմությունը հայտարարել էր Յոն Սոկ Յոլին պաշտոնազրկելու գործընթաց սկսելու մասին, մինչև այդ խորհրդարանը չեղարկել է նախագահի՝ ռազմական դրություն մտցնելու որոշումը, ապա՝ խուզարկություններ իրականացրել նախագահի նստավայրում, աշխատակազմի անդամների սենյակներում: