Ինչու են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժաշխատողներն ավելի քիչ վարձատրվում, քանի Նորքի ինֆեկցիոնինը

Ինչու են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժաշխատողներն ավելի քիչ վարձատրվում, քանի Նորքի ինֆեկցիոնինը

Մենք տեղեկություն ենք ստացել, որ ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, որտեղ բուժվում են կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդները, տասնյակ մահճակալներ են տեղադրվում՝ պայմանավորված վարակակիրների թվի զգալի աճով։ Գերծանրաբեռնված շարունակում են աշխատել բժիշկները, սակայն հենց այդ բժշկական կենտրոնի աշխատակիցները արժանավայել աշխատավարձ չեն ստանում։ 

Մեզ հասած լուրերով՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան «Գրիգոր Լուսավորչինը»։

Այս հարցերի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանից, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։

Հիվանդանոցի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, խոսելով աշխատավարձերի մասին, ասաց, որ աշխատավարձերը տարբեր ԲԿ-ներում կարող են տարբեր լինել․ «Պետք է համեմատել նույն մասնագիտության, նույն աշխատաժամի եւ նույն գործառույթների մասով, որոնք տարբեր են տարբեր բժշկական կենտրոններում։ Այդ աշխատավարձերն այդպես են գոյանում, եւ դրանից ելնելով կարող են լինել տարբերություններ»։

Ինչ վերաբերում է ավելացող մահճակալներին՝ նշեց, որ դրանց թիվն ավելանալու է․ «Մահճակալներն ավելացվում են։ Առաջիկա 1,5-2 ամիսների ըթնացքում դրանք կավելանան»։

Նշենք, որ, եթե սովորական պայմաններում շարքային բուժքույրերը մեկօրյա հերթապահության համար ստանում էին 17 հազար 500 դրամ, իսկ կորոնավիրուսի դեմ իրականացվող աշխատանքների դիմաց պետք է կրկնակի վճարվեին՝ 35 հազարական դրամ, սակայն ապրիլ ամսին նրանց վճարել են ընդամենը 30 հազար դրամ, բժիշկներին՝ 40 հազար։ Ստացվում է, որ նրանք ստանում են 150-190 հազարական դրամ աշխատավարձ։