Տականքն ի հայտ է գալիս ժանտախտի ժամանակ

Տականքն ի հայտ է գալիս ժանտախտի ժամանակ

Հրաչյա Հարությունյան անունով օգտատերը, որն ըստ իր ֆեյսբուքյան էջի աշխատում է ԱԺ-ում և ՔՊ-ում այսօր մի քանի հայհոյախառն գրառումներով է հանդես եկել, ապա հանրային ճնշման ներքո դրանք հեռացրել իր էջից:

Դատելով այն հանգամանքից, թե ովքեր են հիացական արձագանքներ թողել այդ գրառումների տակ՝ կարելի է մտածել որ Հրաչյա Հարությունյանը կարգին հարգանք է վայելում ԱԺ «իմքայլական» պատգամավորների և գործադիրի պատկառելի շրջանակներում:Ստորև ներկայացնում եմ նրա գրություններից երկուսը, որոնք պահպանվել են ֆեյսբուքյան օգտատերերի «սքրինների» շնորհիվ: Դրանցից մեկի տակ հստակ երևում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի «փառահեղ», աննախադեպ և փայլուն արձագանքը: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին և սպասում ՀՀ վարչապետի, Ոստիկանության և ԱԱԾ նորանշանակ ղեկավարների, ՀՀ գլխավոր դատախազի և վերջապես Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի արձագանքին: