Աբրամովիչն ահռելի գումար կնվիրաբերի Ուկրաինային օգնելու համար

Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը Ուկրաինային 2,3 միլիարդ ֆունտ ստերլինգ (2,8 միլիարդ ԱՄՆ դոլար) կտա «Չելսի» ֆուտբոլային ակումբի վաճառքից ստացված եկամտից, հայտնում է The Telegraph-ը։
Աբրամովիչը լոնդոնյան «Չելսիի» ֆուտբոլային ակումբի վաճառքի մասին հայտարարել էր դեռևս պատժամիջոցների ցուցակում հայտնվելուց առաջ։
Ակումբի վաճառքն օրինականացնելու համար միլիարդատերը պետք է թույլտվություն խնդրեր բրիտանական կառավարությունից։ Պաշտոնյաները վերահսկում էին գործարքը, որպեսզի համոզվեին, որ ոչ մի ֆունտ չհասնի ռուսաստանցի գործարարին, թեև Աբրամովիչը ի սկզբանե ասել էր, որ վաճառքից ստացված գումարը կուղղվի Ուկրաինայում տուժածներին օգնելուն: Գործարքը որոշ ժամանակ «առկախել էր»։
Այժմ, ըստ բրիտանական մամուլի հրապարակումների, կառավարությունը պայմանագիր է կնքում Աբրամովիչի հետ, ըստ որի՝ կստեղծվի Ուկրաինային օգնելու հիմնադրամ, որին կփոխանցվի 2,3 միլիարդ ֆունտ ստեռլինգ։
Հիմնադրամը կգլխավորի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի բրիտանական գրասենյակի նախկին ղեկավար Մայք Փենրոուզը։ Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում պետք է ավելի մանրամասն տեղեկություններ հայտնվեն այն մասին, թե ինչպես է կառավարվելու հիմնադրամը և ինչ ծրագրեր են իրականացվելու։
Կարծիքներ