Հենա հինչ պետք ա, հանձնումա, էլ հի՞նչ պատերազմ․․․
Ադրբեջանը մի կողմից, Նիկոլ Փաշինյանը մյուս կողմից մարդկանց ահաբեկում են վերահաս պատերազմով։ Բայց ես մարդկանց մի մասի մոտ հետաքրքիր մոտեցում եմ արձանագրել։ Եվ այդ մարդիկ քիչ չեն։ Հավանաբար դուք էլ նման կարծիքներ շատ եք լսել, բայց ուշադրություն չեք դարձրել։ Հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչների հետ որ զրուցում, հարցնում եմ՝ ի՞նչ են մտածում, ասում են․
- Պատերազմ չի լինի։
- Ինչու՞,- հարցնում եմ։
- Հենա հինչ պետք ա, հանձնումա, էլ հի՞նչ պատերազմ․․․
Ցավ է, որ շատերը համակերպվել են հանձնելու գործընթացին։ Երբ այդ մասին բարձրաձայնում եմ, ասում են․
- Մեր ծեռքին հի՞նչ կա։ Ասումա՝ ծեր տոնը չի, չափարը տինում ա, հի՞նչ կարանք անենք։
- Այդ դեպքում ինչու՞ է Ադրբեջանը պատերազմով ահաբեկում,- հարցնում եմ։
- Վեր առանց պատերազմի հինչքան կարան շատ յերոնեն։ Մնացածը ուրանց հափռին մեջին կինի, հեփ օզան, յերկոնեն։
Կարծիքներ