Մենք չենք կարող բացառել, որ սա հենց ուղղորդվում է անմիջապես գործադիր և օրենսդիր  իշխանության կողմից

Մենք չենք կարող բացառել, որ սա հենց ուղղորդվում է անմիջապես գործադիր և օրենսդիր  իշխանության կողմից

Հոկտեմբերի 5-ին 4 անձի կողմից հարձակում էր տեղի ունեցել «Հայելի» մամուլի ակումբի վրա։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու հոդվածով։ Մինչդեռ Փաստաբան Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ հարուցված գործը թերի է ևս 2 հանցակազմով՝ խուլիգանություն, որը ուղեկցվել է ցինիզմով և գույքի վնասով, իսկ Անժելա Թովմասյանը պետք է գործով տուժող ճանաչվի․

« Մենք չենք կարող բացառել, որ սա հենց ուղղորդվում է անմիջապես գործադիր և օրենսդիր  իշխանության կողմից։ Մենք սա նույնպես պնդեցինք հարցաքննության ժամանակ, և պահանջում ենք, որ այդ կապի վերաբերյալ նույնպես քննություն կատարվի և պարզվի, թե նրանք ինչպես են համարձակվել գալ էստեղ և այդպիսի խուլիգանական արարք թույլ տալ, և այս պահի դրությամբ միայն լինեն կասկածյալի կարգավիճակում։ Կան սպառնալիքներ Անժելա Թովմասյանին ֆեյսբուքի միջոցով, նաև այն հայտարարությունները, որ եթե դուռը բաց լիներ, ապա իրենք կմտնեին և նույն գործողությունները կիրականացնեին արդեն գրասենյակի տարածքում։ Սա մենք դիտարկում ենք որպես սպառնալիք, բացի այդ, որ Անժելա Թովմասյանը այլևս Հայաստանում պետք է գործունեություն չծավալի և չգտնվի Հայաստանում։ Սա նույնպես մենք դիտարկում ենք որպես սպառնալիք, և պնդել ենք, որ այս ուղղությամբ նույնպես կատարվի քննություն։ Մենք պնդեցինք նաև, որ պատճառվել է վնաս «Հայելի» ակումբին, և այդ վնասի վերաբերյալ փորձաքննություն է նշանակվել։ Բայց մենք պնդեցինք, որ պատճառվել է վնաս, ոչ միայն նյութական, այլև բարոյական»,- ասաց Փոստանջյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։