Մեծ Բրիտանիայի գլխավոր օդանավակայանը վերսկսել է թռիչքները

Մեծ Բրիտանիայի գլխավոր օդանավակայանը վերսկսել է թռիչքները

Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը վերսկսել է թռիչքները այն բանից հետո, երբ 24 ժամով հոսանքազրկվել էր մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Հեյսի Նորթ Հայդի էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով:

Այս մասին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը իր X-ում: Միևնույն ժամանակ, ընկերության ղեկավարությունը ուղևորներին խորհուրդ է տվել նախքան օդանավակայան մեկնելը ստուգել թռիչքների մասին տեղեկությունները ավիաընկերությունների հետ:

Ուրբաթ օրը՝ մարտի 21-ին, չվերթների դադարեցման պատճառով օդանավակայանի ղեկավարությունը ստիպված է եղել չեղարկել կամ փոխել երթուղին ավելի քան 1000 չվերթի մասով։ BBC News-ի տվյալներով՝ տուժել է մոտ 200 հազար ուղեւոր։

«Հիթրոու» օդանավակայանը բրիտանական ամենամեծ օդանավակայանն է և աշխարհի ամենաբանուկ ավիացիոն հանգույցներից մեկը: