Էրդողանի «թշնամիները» խնդրանքով դիմել են Բայդենին

Թուրքիայում հուլիսի 15-ի անհաջող հեղաշրջման փորձի 8-րդ տարելիցից ընդամենը մի քանի օր առաջ, Թուրքիայում ահաբեկչական ճանաչված FETÖ-ի անդամները նամակ են գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ բողոքելով Թուրքիայի դեմ և օգնության խնդրանքով, պնդում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի հետախուզական ծառայությունների աղբյուրներին:
FETÖ-ի անդամներն իրենց նամակում բողոքել են հեղաշրջման փորձից հետո վատ վերաբերմունքից և դժգոհություն հայտնել քրդամետ Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության առաջնորդ Սալահաթթին Դեմիրթաշի, իրավապաշտպան Օսման Քավալի և այլոց կալանավորումների կապակցությամբ՝ խնդրելով ճնշում գործադրել Թուրքիայի կառավարության վրա:
Նամակի հեղինակները նաև խնդրել են ամերիկացի առաջնորդին օգնել FETÖ-ի ակտիվիստներին վերադառնալ Թուրքիա և ազատել իրենց ընկերներին բանտից։
Հաղորդվում է նաև, որ Բայդենին դիմած գյուլենականներ դեռ չեն հրապարակել նամակը, սակայն ստորագրահավաք են սկսել՝ «նախագահ Բայդենի վրա կազմակերպության ազդեցությունն ուժեղացնելու համար»։
Վերջերս FETÖ-ի ներսում սրվել են ներքին հակասությունները, որոնք առաջացել են ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի առողջական վիճակի վատթարացումից հետո: Որոշ աղբյուրներ նույնիսկ հայտնում են նրա առևանգման և մահվան մասին:
Կարծիքներ