Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին

Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին և հայ ժողովրդին Հայաստանի Անկախության օրվա առթիվ:

«Այսօր ես միանում եմ իմ ամերիկահայ վստահորդներին և աշխարհասփյուռ հայությանը` նշելու Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը:

Անկախության ճանապարհը հեշտ չի եղել, բայց հայերը նորից ու նորից ապացուցել են, որ իրենք փրկվածներ են: Հաղթահարելով պատերազմը և ցեղասպանությունը՝ հայ ժողովուրդը դուրս է եկել այս սարսափներից՝ միավորված՝ ապահովելու իրենց ընտանիքների և մարդկանց ավելի լավ ապագան: Միացյալ Նահանգներում ամերիկահայերը շարունակում են ցույց տալ, թե ինչ էական մաս են կազմում յուրաքանչյուր բնագավառում՝ կառավարությունից, իրավունքից, արվեստից և կրթությունից մինչև գիտություն, բժշկություն և ճարտարագիտություն, որոնք ոգեշնչող են մեզ բոլորիս համար: 

Այս տարեդարձը նշելիս մենք պետք է կրկին նվիրվենք Հայաստանին և Արցախին սպառնացող շարունակական սպառնալիքներին դիմակայելու գործին, հատկապես, երբ մոտենում ենք Լեռնային Ղարաբաղում վեցշաբաթյա պատերազմի մեկամյակին: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ազատագրում և խաղաղություն պարգևենք մեր հայ եղբայրներին և քույրերին արտերկրում:

Ես միշտ կլինեմ հայ ժողովրդի կողքին և հավատարիմ կմնամ Միացյալ Նահանգների, Հայաստանի և ազատ ու անկախ Արցախի միջև կապերի խորացմանը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: