Ավիավթար է տեղի ունեցել Ֆրանսիայում, կան զոհեր

Ավիավթար է տեղի ունեցել Ֆրանսիայում, կան զոհեր

Ավիավթար է տեղի ունեցել Ֆրանսիայի հարավում։ Կործանվել է ոչ մեծ տուրիստական օդանավ։ Զոհվել է չորս մարդ։ Այս մասին հայտնում է France 3-ը։ Ինքնաթիռն օդ է բարձրացել Անգուլեմից եւ կործանվել Միյո Լարզակ օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Կրեսել քաղաքում։

Դեռեւս չպարզված հանգամանքներում օդաչուն կորցրել է օդանավի կառավարումը։ Օդանավը այրվել է վայրէջք կատարելիս։ Ինքնաթիռում եղել է չորս մարդ՝ օդաչուն եւ երեք ուղեւորներ։ Պարզվում են դեպքի մանրամասները։