Դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ պատերազմի վետերաններին մահացու ներարկում կատարելու համար

Դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ պատերազմի վետերաններին մահացու ներարկում կատարելու համար

ԱՄՆ Արեւմտյան Վիրջինիա նահանգի Կլարկսբերգ քաղաքում բուժքույր Ռետա Մեյսը, ով նույն քաղաքի հիվանդանոցում է աշխատում, դատապարտվել է մի քանի ցմահ ազատազրկման պատժաչափի՝ Երկրորդ աշխարհամարտի եւ Կորեական պատերազմի վետերանների սպանության համար։ Այս մասին հայտնում է USA Today-ը։

Ըստ հաղորդման, 2017-18 թթ ընթացքում Մեյսը գիշերային հերթապահության ժամանակ 81-96 տարեկան յոթ տղամարդ վետերանների ինսուլինի մահացու դոզա է ներարկել։ Ութերորդի սպանության ժամանակ էլ բռնվել է։ Քննության ժամանակ պարզվել է, որ ինսուլին պարունակող պրեպարատները պատշաճ հսկողությամբ չեն պահպանվել, ինչից էլ օգտվել է բուժքույրը։