Անգելա Մերկելը Թուրքիայում է

Անգելա Մերկելը Թուրքիայում է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր ժամանել է Թուրքիա՝ հրավերով այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Այցի ընթացքում Մերկելն ու Էրդողանը մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը, ինչպես նաեւ թուրք-եվրոպական հարաբերությունների կոնտեքստը։

Նշենք, որ այս տարվա հուլիսից Եվրոպայի խորհրդում նախագահությունը կանցնի Բեռլինին։ Մտքեր կփոխանակվեն նաեւ Լիբիայի եւ Սիրիայի շուրջ ստեղծված կացության հետ կապված։ Երկու լիդերները կանդրադառնան նաեւ ռեգիոնալ եւ միջազգային օրակարգին։