Ալիեւը կորցրե՞լ է վերահսկողությունը

Ալիեւը կորցրե՞լ է վերահսկողությունը

 Report.az-ը տեղեկացնում է Սումգայիթի 10-րդ թաղամասում զանգվածային ծեծկռտուքի մասին, որն ավարտվել է դանակահարությամբ: Տուժողներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել, մյուս երկուսը, որոնցից մեկը սպանվածի եղբայրն է, ծանր վիճակում հոսպիտալացվել են: Սումգայիթը քրեական քաղաք է, նման դեպքեր հաճախ են արձանագրվում: Ուշագրավ է սակայն, որ, կապված կորոնավիրուսի տարածման վտանգավոր  չափերի հետ, Ադրբեջանի կառավարությունը որոշել էր հանգստյան օրերին Բաքու, Սումգայիթ, Գյանջա եւ Լենքորան քաղաքներում եւ Ապշերոնի շրջանում արգելել մարդկանց ելքը տներից եւ բնակարաններից:

Արտակարգ այդ հրամանի համապատկերին Սումգայիթում զանգվածային ծեծկռտուքը չի՞ խոսում այն մասին, որ Իլհամ Ալիեւն այլեւս իրավիճակը չի վերահսկում, եւ նրան չեն օգնում անգամ ներքին զորքերը, որոնք շուրջօրյա պարեկություն են իրականացնում վերը նշված քաղաքների փողոցներում: