ՀՀԿ-ականները խմել են երեք անդավաճան գործարարների կենացը

ՀՀԿ-ականները խմել են երեք անդավաճան գործարարների կենացը

Մենք այսօր գրել էինք, որ երկու օր առաջ Հարսնաքարում տեղի է ունեցել ՀՀԿ-ի ամանորյա հավաքը: Հավաքի ընթացքում հատուկ խմել են անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կենացը: Բայց հատուկ կենացների շարքը միայն Քոչարյանով չի սահմանափակվել: Մեզ պատմեցին, որ ՀՀԿ-ականները Աշոտյանի հեղինակած «Իմ լավ ընկեր» երգի պրեմիերայից հետո առանձնահատուկ ջերմությամբ խմել են նույն սեղանի շուրջ նստած երեք անդավաճան ՀՀԿ-ականների` Ռուբեն Հայրապետյանի, Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) և Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) կենացը, որ 2018-ի ապրիլից հետո չդավաճանեցին թիմին ու մնացին իրենց կողքին` որպես նվիրյալ ընկերներ:Կենացը երգի պրեմիերայից հետո հենց բեմից առաջարկել է խմել Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը, որը Աշոտյանի և Շարմազանովի հետ միասին երգում էր ընկերության մասին երգը: