Հայաստանում մարդու արժանապատվությունը նսեմացվում է հենց առողջապահական համակարգում. լուսանկարներ՝ Ավանի հոգեբուժական կենտրոնից

Հայաստանում մարդու արժանապատվությունը նսեմացվում է հենց առողջապահական համակարգում. լուսանկարներ՝ Ավանի հոգեբուժական կենտրոնից

Ֆեյսբուքյան օգտատեր Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԼԱՅՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՄԱՐ
Խնդրում եմ կիսվեք այս գրառումովս:

Հարգելի պարոն Արսեն Թորոսյան,

Ապշած եմ, վրդովված և հիասթափված: Անձնական նկատառումներով գտնվում էի Ավան Հոգեբուժական կենտրոնում, որի բուժման համար նախատեսված բաժանմունքներում
տեսածս չգիտեմ, թե ինչպես կարելի է նկարագրել բառերով:

Որպես հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հարազատ՝ հայտարարությունս
անում եմ հրապարակային և ցանկանում հիշեցնել, որ բացի ծխախոտի դեմ պայքարի հույժ կարևոր
ռազմավարությունից, այսպիսի խնդիրների լուծմանը պետք է անդրադառնալ,
որոնք կարևոր են և հրատապ:

Նկարում երևացող ավերակների անմարդկային պայմանները պարզապես
վառ ապացույցն են առ այն, որ նոր Հայաստանում մարդու արժանապատվությունը նսեմացվում
է հենց առողջապահական համակարգում: Այժմ հասկանում եմ հոգեկան առողջության խնդիրներ
ունեցող այն անձանց, ովքեր հրաժարվում են անցնել ստացիոնար բուժում,
իսկ ստացիոնար բուժում ստացողների մեծամասնությունը հայտնվել է այնտեղ հարկադրաբար:

Անհարգալից վերաբերմունք հիվանդների նկատմամբ, արժանապատվությունը
ոտնահարող խայտառակ պայմաններ՝ քանդված, բորբոսնած պատեր, կեղտոտ զուգարաններ, գարշելիհոտ, անորակ, հակահիգիենիկ սնունդ և այլն:

Մինչդեռ հիվանդին առաջարկվում է վարձել VIP սենյակ այսպես կոչված սանատոր բաժանմունքում, որի օրական արժեքը կազմում է 30,000 ՀՀ դրամ: Ստիպված եմ իմ
հարազատին տեղափոխել այդ սանատոր բաժանմունք կոչվածում բուժումը շարունակելու համար,
քանի որ նման խայտառակ և ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՍԵՄԱՑՆՈՂ պայմաններում չեմ կարծում, որբուժումը կլինի արդյունավետ:

Ցավում եմ, երբ հիշում եմ աչքիս առաջ եկած այն ահասարսուռ տեսարանը,որը այսօր մեր իրականությունն է և որում մարդիկ ստանում են ստացիոնար բուժում:

Խնդրում եմ և պահանջում անհապաղ անրադառնալ այս խնդրին և տալ
դրան լուծում, քանի որ հոգեկան առողջության պահպանման ինստիտոտը առողջապահական համակարգի կարևորագույն մասնիկներից մեկն է:

Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ հանդիպման, պատրաստ եմ իմ անձնական ներդրումը ունենալ ոլորտի օր առաջ բարելավման գործում: