Գործն Ատելության կուսակցությունում բարդել են Ալեն Սիմոնյանի վրա․ Միհրան Հակոբյան

Գործն Ատելության կուսակցությունում բարդել են Ալեն Սիմոնյանի վրա․ Միհրան Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրել է․

«Բավականին երկար ժամանակ է, ինչ Ատելության կուսակցության ամենաանպատվաբեր ու հնարավորինս ախմախ մեկնաբանություններով հանդես գալու գործն Ատելության կուսակցությունում բարդել են Ալեն Սիմոնյանի վրա: Իրականում այս տղան մեղք է, նրան խղճալ է պետք, ոչ ավելին: Որովհետև նա Ատելության կուսակցության շարքերում հայտնվել է մի իրավիճակում, երբ բոլորն ուզում են հասկանալ՝ ու՞մ լակեյն է սա: Եվ, քանի որ նույն Ատելության կուսակցության շարքերում կա կարծիք, որ Ալենը «ստուկաչ է», իսկ Ատելության կուսակցության մի կարկառուն էլ վերջերս հայտարարեց, որ սա պատգամավոր է դարձել կրիմինալի ու փողոցային խուժանի ակտիվ աջակցությամբ, ապա նրան ամեն կերպ ստիպում են ապացուցել իր հավատարմությունն Ատելության շեֆին՝ վերապահելով նրան ամենաանպատվաբեր գործերը: Զզվանքի աստիճանի հասնող այս գործընթացից Ալենը չի էլ փորձում մաքուր դուրս չի գալ: Չի էլ կարող այդ մասին մտածել և հույս ունենալ: Նա մտածում է միայն այսրոպեական գոյատևման, կաշին հենց այսօր փրկելու մասին: Ի դեպ, որքան էլ փորձի ապացուցել, որ միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի լակեյն է, միևնույն է՝ ընտանիքապետությունը նրան չի ներելու: Չափազանց շատ բան գիտեն նրա «ծառայությունների» մասին, մինչև վերջ օգտագործելու են ու դեն նետեն»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ գրել էր․

«Սերժ Սարգսյանը, ով հեռացավ նաև այն պատճառով, որ ասաց` էլ վարչապետ չի լինելու, հետո եղավ, ով որոշում կայացրեց ինքն իրեն կառավարական ամառանոցը նվիրելու, հետո ետ վերադարձրեց, ով մեկ գիշերվա մեջ մտավ ԵԱՏՄ` ասում է, որ ինքը որոշում փոխող չէ, հետո ասում է, որ զրույց է ունենալու հասարակության հետ շուտով:
Հա, Սերժ Ազատի՛չ, խոսիր-խոսիր, ավելի հաճախ խոսիր:
Ու ամեն օր վախեցիր, ամեն օր»։