Ոստիկանությունը գնացել է Դավթյանի որդու հարսանիքին, այն դադարեցվել է

Ոստիկանությունը գնացել է Դավթյանի որդու հարսանիքին, այն դադարեցվել է

Մենք տեղեկություն ստացանք, որ երեկ մեր հրապարկումից հետո ոստիկանությունը այցելեl է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի՝ Բագրևանդում գտնվող առանձնատուն, որտեղ տեղի էր ունենում նրա որդու հարսանիքը, ոստիկանության այցից հետո, ըստ մեր տեղեկությունների,  խնջույքը դադարեցվել է։ Լուրը փորձեցինք ճշտել ոստիկանությունից, լրատվական վարչությունից  հաստատեցին, որ ոստիկաններ են գնացել Դավթյանի առանձատուն․

«Ոստիկանության ծառայողներն այցելել են եւ համապատասխան արձանագրություն կազմել»,- ասացին ոստիկանության լրատվականից՝ չմանրամասնելով, թե ինչ արձանագրություն է կազմվել։