Բուլղարիայում մինչեւ հուլիսի վերջ կերկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը

Բուլղարիայում մինչեւ հուլիսի վերջ կերկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը

Մինչեւ հուլիսի վերջ Բուլղարիայում կերկարաձգվի համաճարակով պայմանավորված, հաստատված արտակարգ դրության ռեժիմը։ Այս մասին որոշում են կայացրել բուլղարական իշխանությունները, հիմք ընդունելով կորոնավիրուսով վարակվածների թվի աճը։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Բուլղարիայի առողջապահության նախարար Կիրիլ Անանիեւը այս առնչությամբ ասել է, որ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվում է, որպեսզի հնարավորություն ստեղծվի նվազեցնելու հիվանդացության թիվը։ Խստացվելու է նաեւ արտակարգ դրության ռեժիմի պահպանումը։

Նշենք, որ վերջին մեկ օրում իրականացվել է 923 թեստավորում, որից 63-ը դրական է եղել, ինչը մեկ օր առաջ եղած տվյալից քիչ է 117-ով։