Կրեմլի խոսնակը կոչ է արել տարանջատել կրոնը ծայրահեղականությունից

Կրեմլի խոսնակը կոչ է արել տարանջատել կրոնը ծայրահեղականությունից

Համաշխարհային կրոնները, ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, չեն ընդունում ծայրահեղականության գաղափարները։ Համաշխարհային կրոնները մերժում են ծայրահեղականությունը։ «Եվ հետեւաբար, ծայրահեղականությունն ինքնին որեւէ աղերս չունի կրոնի հետ»,- ասել է Պեսկովը, հավելելով, որ պետք է բացահայտել ու տարանջատել ծայրահեղականության ցանկացած դրսեւորում, որը փորձ է արվում քողարկել կրոնի քողով։