Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումների քանակը նվազում է

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումների քանակը նվազում է

Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը չհավանելու (unlike անելու) ֆլեշմոբ է սկսվել։

ՀՅԴ-ական Բագրատ Եսայանն այդ ֆլեշմոբի տարածողներից մեկն է. ըստ ֆեյսբուքյան հրապարակման՝ սկսել է նոյեմբերի 27-ին, ժամը 17:03-ին։

Եսայանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Փաշինյանի ֆեյսբուքյան էջի սքրինը և կից գրել. «4957 ընկերներիցս 1365-ը են արել դավաճան նիկոլի էջը։ Սիրելի ընկերներ, եթե ուզում եք տեսնել էլ ինչ աղետ սա կարող է բերել մեր երկրի ու ժողովրդի գլխին, կարող եք առանց -ի էլ մտնել իր էջը, կամ էլ կտեսնեք հեռուստատեսությամբ։ Խնդրում եմ, հանեք ձեր -երը, էս արարածը դրանիցա եզրակացնում, թե ունի «ժողովրդի» աջակցությունը»։

Ֆելշմոբին են միացել նաեւ մեծ թվով հասարակական, քաղաքական գործիչներ, որոնց թվում են «Քաղաքացիական ֆորում» ՀԿ ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության հանահիմնադիր և նախկին անդամ Մարինե Մանուչարյանը, դերասան, Արցախյան պատերազմի մասնակից Գևորգ Գրիգորյանը, «Ի սրտե.am» կայքի հիմնադիր Ալինա Պետրոսյանը, հոգեբան Դավիթ Հայրապետյանը, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2010» տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանը և այլք։

«Ժողովուրդ, կպեք Նիկոլին իր սիրած գործիքից զրկելու գործին: Անլայք արեք իր էջը: Դա թերևս միակ կորուստն է, որը կսթափեցնի մեր անհավասարակշիռ վարչապետին:

Անխնա տարածել ! »,- ՖԲ իր էջում գրել է Մարինե Մանուչարյանը։

Հոգեբան Դավիթ Հայրապետյանը գրել է. «Ուրեմն երեկվանից մտածում եմ թե ինչի ա էս անհայրենիքը համոզված, որ վայելում ա ժողովրդի լայն շրջանակների աջակցությունը։
Մտնում եմ սրա ՖԲ էջ ու տեսնում որ այն հավանել է 755 հազար մարդ։ Քանի որ իր իշխանությունը սկսվում և ավարտվում է ֆեյսբուքում մարդը համոզված ա որ 750 հազար հոգի սարի պես իր մեջքին են։
Պարզվում է իմ 3700 ֆբ ընկերներից մոտ 1400֊ը լայքել ա այդ էջը։
Կոչ եմ անում մտնել և հանել ձեր դրած բութը։ Դժվար չի, ընդամենը կոճակի մեկ սեղմում։

Իրական Հայաստանը բերեք ֆեյսբուքյան տիրույթ։
Խնդրում եմ տարածեք այս կոչը։

Եթե այնուամենայնիվ իրեն լսելու ու քննադատելու կարիք ունեք կարող եք օրը մեկ անգամ մտնել էջ։ դա դժվար չի»։

Նշենք, որ մինչ իրական օգտատերերը unlike են տալիս Փաշինյանի ՖԲ էջին, իշխանությունները և նրանց սպասարկող խմբակները փորձում են իրենց առաջնորդի լայքերը հետ բերել իրենց համար այդքան հարազատ դարձած ֆեյքերով։

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար, հրապարակախոս Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իշխանությունները «պետական աշխատողներին հրահանգել են ընտանիքի անդամներով լայքել դավաճան Փաշինյանի ֆբ էջը, իսկ մի հատվածին հրահանգավորված է ֆեյք էջեր բացել ու այդ էջերով լայքել:
Ամբողջ պետական ապարատը զբաղված է երկրի ամենակարևոր հարցով ` դավաճանի էջի լայքերի քանակը ապահովելով»:

Նոյեմբերի 27-ի ժամը 17:03-ի դրությամբ հավանումների թիվը եղել է 755439, իսկ 12:10-ի դրությամբ 730404 է: