Ադրբեջանցիները սպառնում են ինձ եւ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին

Ադրբեջանցիները սպառնում են ինձ եւ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին

Ռուսաստանում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը գրել է

«Արդեն տևական ժամանակ է, ինչ ադրբեջանցիները անցել են անձնական վիրավորանքների և սպառնալիքների: Երեկ եվ դրա նախորդ օրը, սպառնում էին ինձ եւ ՌԴ պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին: Հաշվի առնելով այն փաստը, որ Միլոնովի ընտրատեղամասում
շատ են ադրբեջանցիները, կոչ եմ անում Սանկտ-Պետերբուրգում ապրող մեր հայրենակիցներին ակտիվ մասնակցել ընտրություններին և աջակցել «Միասնական Ռուսաստան» կուսակցության թեկնածու Վիտալի Միլոնովին:

Հիշեցնեմ, որ Միլոնովը միակ գործող բարձրաստիճան պաշտոնյան էր, ով հենց պատերազմի ժամանակ գտնվում էր Ստեփանակերտում: Միլոնովը նաև մշտապես ներկայացրել է մեր շահերը ՌԴ բարձր ամբիոններում, այդ իսկ պատճառով դառնալով ադրբեջանցիների աչքի փուշը»: