ԱՄՆ բանտերում կորոնավիրուսը տարածվում է չափազանց արագ․ Վիլյամ Բարր

ԱՄՆ բանտերում կորոնավիրուսը տարածվում է չափազանց արագ․ Վիլյամ Բարր

ԱՄՆ գլխավոր դատախազ Վիլյամ Բարրը հայտարարել է որ բանտերում կորոնավիրուսը չափազանց արագ է տարածվում եւ բանտերի հարցերով զբաղվող դաշնային բյուրոն բախվել է բանտերում կորոնավիրուսի տարածման արտակարգ դրության հետ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Այս առնչությամբ, Բարրը հանձնարարել է մեծ թվով բանտարկյալների տեղափոխել տնային կալանքի ռեժիմի։ Հանձնարարականը վերաբերում է հատկապես այն բանտերին, որոնք ավելի շատ են տուժել կորոնավիրուսի տարածումից։ Խոսքը Էլկտոնի, Օքդեյլի եւ Դանբերիի բանտերի մասին է, որոնք գտնվում են համապատասխանաբար Օհայո, Լուիզիանա եւ Կոնեկտիկուտ նահանգներում։