Չնայած ստեղծված կառավարման ճգնաժանին, Գյումրին կունենա գլխավոր տոնածառ․ Կարեն Սարուխանյան
ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է․
«Սիրելի՜ Գյումրեցիներ,
Գյումրու համայնքապետարանի և ենթակա կազմակերպությունների սիրելի՜ աշխատակիցներ,
Ինչպես տեղյակ եք, Գյումրու համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի տեղակալի, «Բալասանյան դաշինք»-ի ավագանու անդամների հրաժարականներից հետո Գյումրիում առաջացավ կառավարման ճգնաժամ։ Բազմաթիվ Գյումրեցիներ այս ընթացքում դիմում էին ինձ` աշխատավարձների ուշացման հարցով։ Որպես ԱԺ պատգամավոր` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ֆինանսների նախարարության և Գյումրու համայնքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների հետ աշխատանքներ կատարելով, կարող եմ վստահաբար ասել, Գյումրու համայնքապետարանի, ենթակա կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձների բաշխման հարցը կարգավորված է և ամենայն հավանականությամբ վաղը աշխատավարձները կփոխանցվեն ։
Սիրելի ՜ Գյումրեցիներ, ինչպես տեղեկացրեց Հ Հ ԱԺ ամբիոնից Վարչապետ Նիկոլ Փաշինյանը`
չնայած ստեղծված կառավարման ճգնաժանին, Գյումրին կունենա գլխավոր տոնածառ։
Կարծիքներ