Հայտարարությունը մեկ բառ է, հայտարարությունը հայտարարություն է. Գալուստ Սահակյանն իր ոճի մեջ է

Հայտարարությունը մեկ բառ է, հայտարարությունը հայտարարություն է. Գալուստ Սահակյանն իր ոճի մեջ է

Դա պարզապես հայտարարություն էր։ Հայտարարությունը մեկ բառ է ու պիտի իմանաք, որ հայտարարությունը հայտարարություն է։ Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին՝ կապված ԳՇ հայտարարության հետ։

«Դա ռազմական հեղաշրջման փորձ չէր, դա հայտարարություն էր։ Այդ հայտարարությունը քաղաքականության հետ կապ չունի, եթե երկիրը վտանգի մեջ է, ապա միանշանակ բանակը պիտի ոտքի վրա լինի։ Հայաստանը պիտի մնա Հայաստան, ուրիշի ձեռքը պիտի չընկնի, այո , ես նման վտանգ տեսնում եմ»,- ասաց Սահակյանը։

«Չեմ կարծում, որ արտահերթ ընտրություններ կլինեն։ Մենք շարժվում ենք այն օրակարգով, ինչով մեր շարժումը առաջ է գնում»,- ասաց Սահակյանը։

Լրագրողների հարցին,թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ի՞նչ նկատի ուներ՝ ասելով՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, Սահակյանը ասաց.«Իրենից հարցրեք»։

Լրագրողների դիտարկումներին, թե Սարգսյանը այդպես էլ չի պատասխանում այդ հարցին, անգամ տված վերջին հարցազրույցի ժամանակ շրջանցեց հարցը՝ լրագրող Դավիթ Սարգսյանին հյուրընկալվելիս, Սահակյանը պատասխանեց.« Եթե ինքը ինչի պատասխանում, ես ինչու պիտի պատասխանեմ։ Ես, անկեղծ ասած, գիտեմ ինչի մասին է խոսքը, բայց ես չեմ ասի։ Երբ կասի Սարգսյանը , այդ ժամանակ կիմանաք»,- հավելեց նա։